Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքի Չապրա քաղաքում ուղեւորատար գնացքը ռելսերից ընկել է: Press Trust of India-ն հայտնում է, որ չորս մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել: Գնացքը Նյու Դելիից Դիաբրուգահ էր մեկնում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունը չի բացառում, որ դիվերսիան մաոիստ-գրոհայիններն էին կազմակերպել, որոնք գործի են դրել երկաթգծերում թաքցրած պայթուցիկ սարքը:





























