ԱՄՆ-ում ՀԴԲ-ի հատուկ գործողության ընթացքում սեռական ստրկությունից ազատել են մոտ  170 երեխայի: Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ շաբաթվա ընթացքում շարունակվող գործողությունը անցկացվել է ամերիկյան 106 քաղաքներում: Իրավապահներին հաջողվել է ազատել 168 երեխայի եւ դեռահասի, որոնց ստիպել էին պոռնկությամբ զբաղվել: Ավելի քան 280 մարդ ձերբակալվել է, որոնց սեռական առեւտրի մեջ են կասկածում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ՀԴԲ-ում նշել են, որ տարեսկզբից ի վեր սա արդեն նման ութերորդ գործողությունն է: Նման միջոցների շնորհիվ իշխանություններին արդեն հաջողվել է ազատել 3,6 հազար երեխայի: