29-ամյա նիգերիացի աթեիստի մահմեդական հարազատները նրան հարկադիր բուժման են ուղարկել հոգեբուժարան: Միջադեպը տեղի է ունեցել Նիգերիայի Կանո նահանգում, որի տարածքում 2000 թվականից գործում է Շարիաթի օրենքները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մուբարաք Բալի հարազատները պնդել են, որ երիտասարդին հոսպիտալացնեն, չնայած այն փաստին, որ առաջին բժիշկը, որին նրանք դիմել են, խոստովանել է, որ երիտասարդն առողջ է:

Իրավապաշտպանները, որոնց հաջողվել է կապ հաստատել Մուբարաք Բալի հետ, անհանգստացած են նրա առողջական վիճակի վատթարացմամբ: