ԱՄՆ-ը եւ իր արեւմտյան գործընկերները արդեն այս շաբաթ պատրաստ են նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմին:

Նշվում է, որ պատժամիջոցները կարող են վերաբերվել էներգետիկ հարվածին, ինչպես նաեւ «Համաշխարհային ֆինանսական շուկաներում գործառելու Ռուսաստանի հնարավորությանը»: Բացի այդ, դիտարկվում է ռուսական տնտեսության որոշակի հատվածների նկատմամբ պատժամիջոցների կիրառման տարբերակը, ինչը կարող է ազդել ռուսական շուկայում գործող ամերիկյան ընկերությունների շահերի վրա, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հստակեցվում է, որ պատժամիջոցների կիրառության ժամկետները, հնարավոր է, հետաձգվեն՝ «կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստացված դրական ազդանշանների հետ»:

Ավելի վաղ, Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին՝ Ուկրաինայում զորքերի օգտագործման հնարավորության չեղյալ հայտարարելու առաջարկով: