Առավոտյան մարզանքի ժամանակ ինֆարկտից մահացել է 60-ամյա ամերիկացի հայտնի ռեժիսոր Ջոն Հյուզը: Նա վերջին տարիներին ապրում էր Իլինոյսում, իսկ իր ֆիլմերը նկարահանում էր Չիկագոյում: Նա մահացել է Մանհեթենում, ուր եկել էր այցելելու իր ընտանիքին:

Հյուզի ամենահայտնի ֆիլմերից էին, մասնավորապես «Մենակ` տանը» «Բեթհովեն», «Տիկին սպասուհին», «Գանգրահեր Սյուն», «Նախաճաշի ակումբ»-ը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն: