Տարբեր կենդանիների բարեկամության անհավանական պատմություն Զիմբաբվեի արգելոցներից մեկում: Այնտեղ բնակվող 46-ամյա էգ փիղ Նժոուն միացել է գոմեշների նախիրին, եւ իրեն բավական հարմարավետ է զգում, քան ցեղակիցների շրջապատում: 1970-ական թթ.-ին նրա ծնողներին գնդակահարել էին որսանենգները: Գոմեշներն օգնել են նրանց խուսափել միայնությունից, հաղորդում է «Metro»-ն:

«Մենք բազմիցս փորձել ենք այնպես անել, որպեզի Նժոուն նորից փղերի հետ բարեկամանա: Անօգուտ է. նա գոմեշների հետ իրեն լավ է զգում: Նա օգնում է նրանց մեծացնել հորթերին, նույնիսկ պատժում է հանդուգն ցուլերին: Նա ողջ արգելոցի մայրն է»,- նշում է Զիմբաբվեի արգելոցի աշխատակցուհի Ջուդի Տրեւերսը, հաղորդում է Vesti.ru-ն:

Ըստ ամենայնի՝ գոմեշները դեմ չեն նման հովանավորությանը: Տարածքը, որտեղ ապրում են Նժոուն եւ օրենքով պաշտպանվող մյու կենդանիները, կազմում է 4 հազար հա: