Անգլիական Քովենթրի քաղաքի բնակիչ, բարերար եւ բարեգործական կազմակերպության հիմնադիր, ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտողը պատրատվում է քթով բրյուսելյան կաղամբը Սնոուդոն լեռը բարձրացնել, գրում է «Metro»-ն:
49-ամյա Սթյուարթ Քեթելը հաշվարկել է, որ ամենաբարձր լեռը բարձրանալու համար նրանից 4 օր կպահանջվի: Նա իր հետ նվազագույնը 40 կաղամբ կվերցնի: Քեթիլի խոսքով՝ ամենից շատ անհանգստանում է, որ փորձի ընթացքում կցավի մեջքը: Բացի այդ, բարերարը կատակով նշել է, որ ապագայում այլեւս չի սիրելու բրյուսելյան կաղամբ, հաղորդում է «Lenta.ru »-ն:
Անգլիացին մտադիր է անցնել առաջադրանքի կատարմանը, որը բարեգործական բնույթ է կրում, հունիսի 30-ին: Մարզումներն անցկացնում է իր այգում: Սնոուդոն բարձրունքը ծովի մակերեւույթից 1085 մետր բարձրություն ունի: Բարձունքի վրա սրճարան եւ զբոսաշրջիկների համար կենտրոն կա:





























