Թաղման բյուրոյի համասեփականատերին զայրացրել են  դիահերձարանի աշխատակիցների գործողությունները, ովքեր հրաժարվել են ընդունել շատ գեր հանգուցյալին, ինչի հետեւանքով  ստիպված է եղել 200 կգ քաշով դիակը գիշերվա ընթացքում մեքենայի օդորակիչի օգնությամբ սառեցնել:

2014թ.-ի հունիսի 11-ին Փորթ-Հեդլենդ քաղաքում սգո ծառայության համասեփականատերն իր վրա է վերցրել 440 ֆունտ քաշով դիակի տեղափոխության հարցը եւ նրան դիահերձարան է բերել: Ջոան Քամինգսն ապշել է, երբ տեսնելով դիակը, աշխատակիցները հրաժարվել են ընդունել նրան:Նա բացատրություն է պահանջել եւ պատասխան լսել, որ սարքավորումներ չունեն, առաջին հերթին սառցարան, որպեսզի նման քաշով մարմին այնտեղ պահեն:Ինչպես նշել է «The Huffington Post»-ի թղթակիցը, թաղման բյուրոյի համասեփականատերը ճիշտ է, երբ պնդում է, որ սառցարանում կարող էր 198-265 ֆունտ քաշով փղի ձագ տեղավորել:

Մերժվելուց հետո Քամինգսը ստիպված է եղել ինքնուրույն լուծել 200 կգ քաշով դիակի պահպանության հարցը: Նա հանգուցյալին թողել է մեքենայում եւ սառեցրել օդորակիչի միջոցով: Ի վերջո նա խնդրել է գործընկերոջը սառցարանով մեքենա վարձակարել եւ նրա օգնությամբ տեղափոխել է մարմինը, հաղորդում է «FedPost.ru»-ն: