Թուրքիան դատապարտում է Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը՝ միեւնույն ժամանակ պահպանելով Հայաստանի շրջափակումը, ասված է examiner.com կայքէջի Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Պոլ Կուժավսկիի հոդվածում։

Հեղինակը նշում է, որ պատերազմի օրենքով շրջափակումները թույլատրելի են, իսկ Իսրայելը «Համասի», այսինքն՝ Գազայի հետ պատերազմական իրավիճակում է։ «Սակայն եթե Գազայի շրջափակումը ապօրինի է, ապա ի՞նչ հետեւություններ պետք է անենք մենք Թուրքիայի կողմից  Հայաստանին շրջափակման մասին։ Դա շարունակվում է ավելի երկար, (1993 թվականից) քան Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը։ Թուրքական շրջափակումը Ղարաբաղի պատերազմի պատասխանն էր։ Ուշադրություն դարձրեք այն փաստին, Թուրքիան հակամարտող կողմ չէ։ Այսպիսով, Թուրքիայի կողմից  Հայաստանին շրջափակման մեջ պահելը չի կարող արդարացվել անգամ զինվորական օրենքներով։ Մի խոսքով, Թուրքիան ասում է. ձեր շրջափակումները վատն են, իսկ իմը՝ լավը»,- ավարտում է հեղինակը։