ԱՄՆ-ում հարսնացուն «սելֆի» է լուսանկարել մահացու ավտոպատահարից րոպեներ առաջ. Քոլեթ Մորենոն եւ Էշլի Թեոբալդը երեկույթի էին գնում, սակայն «Chevrolet Malibu»-ն բախվել է պիկապի: Թեոբալդը ողջ է մնացել, ում պատմությունը դեպքի մասին հիշեցնում է «Նշանակման վայր» ֆիլմի սյուժեն:

«New York Daily News»-ը հաղորդում է, որ 26-ամյա ընկերուհիները Օզարքս լճի մոտ երեկույթի էին մեկնում Քոլեթի առաջիկա հարսանիքի առթիվ: Թեոբալդը «Facebook»-ում գրառել էր, որ աշխատանքից երեկույթի համար շուտ են արձակել, իսկ Քոլեթն էլ ուրախ «սելֆի» էր հրապարակել: Ութ րոպե անց Էշլիի կյանքն ամբողջովին փոխվել է, իսկ ընկերուհին զոհվել է, հաղորդում է «NEWSru.com»-ն:

Թեոբալդը ոստիկանությանը պատմել է, որ իրենց մեքենան ընթանում էր երկու գծով մայրուղիով: Քոլեթի մոտ, ով տառապում էր ասթմայից, սուր հազ է առաջացել առջեւից ընթացող բեռնատարի արտանետած գազից, Էշլին վտանգավոր վազանց է կատարել: Երբ կարծել է, թե ուղին բաց է, դուրս է եկել հանդիպակաց ուղի, սակայն հաշվի չի առել, որ առջեւ բլուր կա, որի ետեւից «Dodge Ram» պիկապ է դուրս եկել: Երկու վարորդներն էլ փորձել են խուսափել հարվածից, սակայն Քոլեթ Մորենոյին չի իգնել անվտանգության ամրագոտին ու բարձիկները: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Էշլին եւ պիկապի 25-ամյա վարորդ Մելվին Գարբերը թեթեւ վնասվածքներ են ստացել:Քոլեթի հարսանիքը պետք է տեղի ունենար հուլիսի 26-ին Յամայկայում: Թեոաբալդին մեղադրանքներ են սպառնում վտանգավոր երթեւկության համար: