Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ դեմ չէ Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի գրոհի միջազգային հետաքննությանը։
«Մենք թաքցնելու ոչինչ չունենք։ Եվ եթե հետաքննությունը վարող հանձնաժողովում լինի օտարերկրյա ներկայացուցիչ, մենք դրան դեմ չենք լինի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը դեմ է նավերի գրոհի միջազգային հետաքննությանը եւ կիրականացնի սեփական հետաքննությունը, հայտնում է Rbc.ru-ն։


























