«Վրաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը: Քաղաքական այդ ուղեգծին այլընտրանք չկա»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին, հիշեցնելով, որ քաղաքական այդ ուղեգիծն ընտրել է երկրի բնակչության զգալի մեծամասնությունը` 2008 թվականի հունվարի 5-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ:
Հիշեցնենք, որ այդ հանրաքվեի ժամանակ Վրաստանի բնակիչների մեծամասնուոյունը կողմ արտահայտվեց Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում տեսնելու հեռանկարին:
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սահակաշվիլին նաեւ ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքական ուղեգծի այլընտրանքը կարող է լինել միայն Վրաստանի զինաթափումը և կապիտուլյացիան, ինչն անիմաստ է և անհնար»։
Նկատենք, որ այս հարցում Վրաստանի ամենաարմատական ընդդիմությունն անգամ սատարում է երկրի նախագահին: Այլ խոսքով, Ռուսաստանին այդպես էլ չի հաջողվել Վրաստանւմ ոչ արեւմտամետ ընդդիմություն ձեւավորել:




























