Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին Թուրքիա կատարած այցի ընթացքում կոչ է արել բոլոր կողմերին, այդ թվում ապստամբ Քրդական Աշխատավորական կուսակցությանը, դադարեցնել բռնություններն ու աջակցել թուրքական կառավարությանը քրդական հարցի լուծման գործում:

«Մենք դեմ ենք բռնությանը, անկախ նրանից, թե ումից է դա բխում ՔԱԿ-ից, թե եկ ուրիշից: Մեր դիրքորոշումն անփոփոխ է, բռնության գործողություններն ապօրինի են: Հրադադարը միակողմանի դադարեցնելու ՔԱԿ որոշումը բացասկան զարգացում է»,- ասել է նա, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Նրա խոսքով, Թուրքական կառավարության ծրագիրը՝ «Քրդական նախաձեռնությունը» «միակ ճիշտ որոշումն է»:

Հունիսի 6-ին ապստամբների հետ բախումների ժամանակ թուրք զինվորականները սպանել են երկու քրդերի: Միջադեպը տեղի է ուոնցել Ուլուդերե շրջանում՝ Շիրնակ նահանգում: