Ցյուրիխի ոստիկանությունը մոտ մեկ ժամ բռնում էր փղին, որ փախել էր հյուրախաղերի ժամանած Knie կրկեսից, հաղորդում է Lenta.ru-ն:

Սաբու անունով փիղը հունիսի 6-ի ցերեկը կարողացել է հայտնվել ազատության մեջ, երբ նրան տեղափոխում էին մեքենայով: Կենդանին զբոսնել է Ցյուրիխի գործարար կենտրոնում եւ անգամ հասցրել է լողանալ լճում:

Չնախատեսված զբոսանքի ժամանակ փղին ուղեկցել են տեղական ոստիկանության աշխատակիցները: Փախուստից միայն մեկ ժամ անց վարժեցնողներին հաջողվել է Սաբուին համոզել, որ վերադառնա կրկես:

Ոստիկանության տվյալներով, Ցյուրիխի կենտրոնում ավերածություններ չկան: Սաբուն ինքն էլ չի տուժել: