Նյու Յորքի Քենեդիի օդանավակայանում ձերբակալված երկու տղամարդիկ կասկածվում են «Ալ Շաբաբ» իսլամիստական կազմավորման հետ կապեր ունենալու եւ Սոմալիում ամերիկացի զինծառայողների դեմ ահաբեկչություն կազմակերպելու մեջ։
Հունիսի 5-ն Եգիպտոս ուղեւորվող ինքնաթիռ նստելու ժամանակ ձերբակալվել են 20-ամյա Մոհամեդ Ալեսան եւ 26-ամյա Կարլոս Ալմոնտեն, ովքեր հետո պետք է մեկնեին Սոմալի։ Երկու երիտասարդներն էլ 2006 թվականից գտնվում էին իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։


























