Պետդումա օրինագիծ է ներկայացվել, որն իրավունք է տալիս ՌԴ յուրաքանչյուր քաղաքացու անվճար հողատարածք ստանալ տոհմական կալվածք հիմնելու համար: Նախաձեռության հեղինակներն են ՌԴԿԿ պատգամավորները կուսակցության ԿԿ փոխնախագահ Վալերի Ռաշկինի գլխավորությամբ:

«ՌԴ տոհմական կալվածքների եւ տոհմական բնակավայրների մասին» դաշնային օրենքի նախագիծը նախատեսում է Ռուսաստանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացու իրավունք անփոխադարձ միանգամյա հողատարծքի ձեռքբերում տոհմական կալվածք հիմնելու համար»,- նշվում է կից փաստաթղթերում:

Ենթադրվում է, որ խոսքը պետական կամ մունիցիպալ սեփականություն հանդիսացող հողատարածքների մասին է, իսկ գործընթացն իրականացնելու է պետական իշխանության կամ տեղական կառավարաման մարմինը: Ընդ որում տրամադրվող հողատարաքծը «ցմահ ժառանգական սեփականություն է»:

Քաղաքացիներն իրենք կարող են ընտրել հողատարածքը, սակայն գերապատվությունը կտրվի նրանց, ովքեր ապրում են այդ տարածքում: Մակերեսը տատանվելու է 1-ից 1,1 հեկտարի շրջանակում, որից միայն 10 տոկոսն է նախատեսված կառուցման համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կոմունիստները կարծում են, որ սա «փոխզիջում է լիարժեք ինքնուրույն փակ էկոհամակարգ ստեղծելու քաղաքացիների ցանկության եւ լիազոր մարմինների հնարավորությունների միջեւ այդ նպատակով տրամադրվող հողերի բաշխման գործում»: