Իտալական Պադուա քաղաքի քաղաքապետը «Facebook»-ի օգնությամբ ծանուցել է քաղաքի բոլոր դպրոցներին եւ պետական կազմակերպություններին անհարժեշտության մասին շենքերի պատերից կաթոլիկ խաչեր կախել: Դրանք ձեռք են բերվելու բյուջեի հաշվին: Ինքը քաղաքապետ Բիտոնչին «Հյուսիսի լիգա» արմատական կուսակցության անդամ է, հաղորդում է իտալական «ANSA» գործակալությունը:

«Այժմ յուրաքանչյուր գրասենյակում եւ դպրոցում հիանալի խաչ կհայտնվի, որը քաղաքը կնվիրաբերի: Հեռու խաչից, թե չէ ինքներդ եք պատասխան տալու»,- գրել է քաղաքապետը «Facebook»-ում:

Գրառմանը հետ Բիտոնչիի լուսանկարն է, որում 2009թ.-ին նա անվճար բաժանում էր խաչերը Աբանո Տերմե քաղաքում: Հենց այնտեղ դպրոցներից մեկի աշակերտենրի ծնողները հասել էին նրան, որ խաչը հանել էին ուսումնական հաստատության պատից, հաղորդում է «RT»-ն:

Իտալիան կաթոլիկ երկիր է: 2006թ.-ի տվյալեներով, կաթոլիկ է երկրի բնակչության 85 տոկոսը: Միջնադարից ի վեր Իտալիայի դպրոցներում դասընթացները կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո էին: Սրանով է պայմանավորված պետական հաստատություններում եւ դպրոցներում խաչերի ի հայտ գալը:

Այս միտումը պահպանվել է նոր ժամանակներում: Մուսոլոնիի վարչակարգի շրջանում այն ամրագրվել էր օրենքով: Մուսոլինիի վարչակարգի տապալումից հետո պետությունը ճանաչվեց աշխարհիկ, սակայն ֆաշիստական կառավարության դեկրետները վերջնականապես չեղյալ չհայտարարվեցին: