Ֆրանսիայում հանրահայտ Շովե քարանձավի պատճենն են ստեղծելու: Շովե քարանձավն աշխարհի ամենահայտնի նախապատմական հուշարձաններից է: Այն տեղակայված է երկրի հարավում: Վերջերս քարանձավը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության պաշտոնական կարգավիճակ է ստացել՝ շնորհիվ իր ժայռապատկերների, որոնք ավելի քան 30.000 տարեկան են: Այս մասին գրում է իտալական Repubblica-ն:

Բիզոնների, ձիերի, ռնգեղջյուրների, գիշատիչ գազանների պատկերող նկարները հայտնաբերվել են 1994 թվականին, իսկ 2011-ին դրանք նկարել են 3D ձեւաչափով՝ մանրամասն փաստագրական ֆիլմ ստեղծելու համար, որը կոչվել է Cave of Forgotten Dreams:

Euromag-ի փոխանցմամբ, հաշվի առնելով, որ անհնար է ինքնատիպ այդ հուշարձանը հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար, իշխանությունները որոշել են կառուցել քարանձավի պատճենը: Ենթադրվում է, որ այն տարեկան մինչեւ 300.000 այցելու կգրավի: Իսկ իսկական քարանձավ այցելել արգելվում է, քանի որ խոնավության փոփոխությունը կարող է անդառնալի վնաս հասցնել նկարներին: