ՌԴ Պետդումայի նախագահի կրթության հարցերով տեղակալ Վիկտոր Շուդեգովը օրինագիծ է պատրաստում` «Ռուսաստանոմ կրթության մասին» դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Ըստ պատգամավորի` փոփոխությունները խթան կլինեն ուսուցիչներին` դպրոցում աշխատանքը շարունակելու համար, փոխանցում է «Իզվեստիան»:
Շուդեգովը արգելք կսահմանի ուսուցիչներին «վիրավորելու, ծաղրելու, տգիտության մեջ մեղադրելու» վրա:
«Մենք երիտասարդ միջավայրում տրամադրության փոփոխոթյուն ենք նկատում. դեռահասներն ավելի կատաղի են դարձել: Ես կարծում եմ, որ պետությունը պետք է պաշտպանի մանկավարժների անվտանգությունը, ինչպես որ տեղի է ունենում իրավապահ մարմինների աշխատակիցների դեպքում», — ընդգծել է Շուդեգովը:
Մանկավարժի նկատմամբ բռնություն կիրառելը եւ վեջինիս հրապարակային վիրավորելն առաջարկվում է հավասարեցնել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելուն եւ վիրավորելուն, նշում է թերթը:





























