Կիրակի օրը` հունիսի 6-ին ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության հերթական Գերագույն ժողովը, որը սովորության համաձայն անցնում էր գաղտնի պայմաններում: Այս Գերագույն ժողովում քննարկվել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը եւ ՀՅԴ-ի հնարավոր ակտիվացման հեռանկարները: ՀՅԴ Գերագույն ժողովում ընտրվել է նաեւ ՀՅԴ Գերագույն մարմինը, որը նախկին 15 հոգու փոխարեն կազմված կլինի 9 հոգուց:
Այսօր՝ հունիսի 7-ին, գումարվելու է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջին նիստը, որտեղ ընտրվելու է ԳՄ նախագահը:


























