Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ ՀՀ Կառավարության ներկայացրած նախագիծը քննարկվելու է հունիսի 7-ին սկսվող ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում: Հիշեցնենք, որ օրինագիծը 4 կողմ եւ 3 դեմ ձայներով հավանության է արժանացել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի կողմից:
Օրինագծի քառօրյայի օրակարգ մտնելու կապակցությամբ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հունիսի 7-ին' ժամը 11-ին, Կառավարության նիստերի դահլիճի առջեւ անցկացնում է բողոքի ցույց եւ պահանջում օրինագծի մերժումն ու նախարար Աշոտյանի հրաժարականը:
Նշենք, որ այս օրինագծին կողմ են միայն ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները, իսկ կոալիցիայի մաս կազմաող ԲՀԿ-ն հայտարարել է, որ կողմ կլինի օրինագծին, եթե օտարալեզու կրթությունը լինի միայն ավագ դպրոցում, այսինքն 9-րդ դասարանից:


























