SIRAR Ediciones տպագրատունը Բարսելոնայում իսպաներեն լեզվով լույս է ընծայել Աշոտ Արծրունու թվով չորրորդ «Հայ ազգի պատմություն» հրատարակությունը։
Հայ ազգի պատմությունն իսպաներեն լեզվով առաջին անգամ լույս է տեսել Բունես Այրեսում՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակի առիթով։ Հեղինակը իր գիրքը գրել է հայերենով, իսկ նրա որդին՝ Ռուբեն Արծրունին, այն թարգմանել է իսպաներեն։
Աշխատությունը ներառում է Հայոց պատմության չորս հազարամյակները՝ ազգի ծագման օրերից մինչեւ մեր ժամանակները։ Գրքի առանձնահատկությունն այն է, որ նրանում հայոց պատմությունը ներկայացված է հարեւան ժողովուրդների եւ համաշխարհային իրադարձությունների համատեքստում։


























