Ռուսական կողմը մտադիր է հասնել նավթի արտահանման արգելքի Իրաքի այն շրջաններում, որոնք զավթված են ահաբեկիչների կողմից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ՄԱԿ Անվտանգության խորհրդում մշակում ենք նախագահողի հայտարարություն, ցանկանում ենք ընդունել փաստաթուղթ Իրաքի նավթի վերաբերյալ, որը արդյունահանվում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից»,- նշել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լավրովը հիշեցրել է, որ նախկինում ՄԱԿ ԱԽ-ն ավելի վաղ համապատասխան բանաձեւ էր ընդունել Լիբիայի վերաբերյալ՝ կոչ անելով նավթ չգնել այն տարածքից, որը վերահսկվում է ոչ կառավարական ուժերի կողմից:





























