Թայլանդի դատարանը բուդդիստական նախկին վանականին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման՝ անցած տարի Բանգկոկի տաճարներից մեկում անչափահասի բռնաբարության համար:

65-ամյա Սանան Կամշրիդանգը խոստովանել է 15-ամյա աղջկա բռնաբարության փաստը: Նա նաեւ հայտնել է, թե բռնության պահել է աղջկան: Վարկածներից մեկի համաձայն, ոստիկանություն դիմել է աղջկա մայրը, որը դստեր պայուսակում հակաբեղմնավորիչներ է հայտնաբերել եւ հարցոփորձ է արել:

Վերջին ամիսներին թայերի ազգային կրոնի հեղինակությունը ստվերվել էր նմանատիպ մի քանի դեպքերի պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: