ՆԳՆ մարդկանց վաճառքի դեմ պայքարի գլխավոր վարչությունը հետաքննում է լրատվամիջոցների հրապարակումները մարդկանց օրգանների վաճաքռի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, մի որոշ ժամանակ առաջ մետրոյի «Գարա Գարաեւ» կայարանի ելքի մոտ երիկամների վաճառքի հայտարարություն էր ամրացված: Տարածվելով տարբեր լրատվամիջոցներում եւ սոցցանցերում՝ այս տեղեկությունը հասարակության շրջանում անհանգստություն առաջացրեց:
ՆԳՆ մարդկանց վաճառքի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած ջանքերի շնորհիվ՝ ձերբակալել էին Բաքվի բնակիչներ Մ.Ի.-ին (1997թ.-ին ծնված) եւ Ե.Ե.-ին (1965թ.-ին ծնված), ովքեր տարածել էին հայտարարությունները:
Նրանք խոստովանել են, որ չէին պատրաստվում երիկամներ վաճառել, իբր կատակել են՝ հասարակության արձագանքը ստուգելու համար: Երկուսն էլ հայտարարել են, որ զղջում են եւ ներողություն են խնդրում հիմար արարքի համար:





























