Նյու Յորքում դատավճիռ է կայացվել 39-ամյա Բորիս Լիսյանսկու նկատմամբ, որին Մանհեթընի դատախազությունը պաշտոնապես համարում է ռուսական կազմակերպված հանցավորության պարագլուխներից մեկը:

Լիսյանսկին պատկանում է Քունիսում հիմնավորված մաֆիոզների խմբավորմանը, որը հիմնականում բաղկացած է Բուխարայից ներգաղթածներից, այսինքն Կենտրոնական Ասիայից ներգաղթած հրեաներից, հաղորդում է MK.ru-ն:

Երդվյալ ատենակալները Լիսյանսկուն մեղավոր են ճանաչել պատվերով սպանություն կատարելու մեջ: Դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման: