Այսօր` հունիսի 7-ին ժամը 14-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները պատրաստվում են երթ կազմակերպել, որը ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից կուղեւորվի դեպի Գլխավոր դատախազության շենք:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, երթի մասնակիցները պահանջելու են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նաեւ օրերս կալանավորված երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին:


























