Իսրայելը չի կարող դատողություններ անել այս կամ այն երկրի՝ Իսրայելի դեմ Իրանի ահաբեկչական գործունեությանը ներքաշված լինելու մասին՝ հիմնվելով բացառապես թերթերի հրապարակումների վրա: Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիդգոր Լիբերմանը «Channel 9»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Հայաստանի վրա Իրանի ազդեցության ուժեղացման եւ դրա հետ կապված իտալական «Corriere della sera» պարբերականի այն հրապարակման մասին հարցին, ըստ որի՝ կործանված ՏՈՒ-154 ինքնաթիռի բեռնախցիկում «Հզբոլլահի» համար նախատեսված զենք է եղել, որն էլ դարձել է կործանման պատճառ:

Իրանը չափազանց ակտիվ եւ ազդեցիկ է նախկին խորհրդային երկրներում, հատկապես Հայաստանում եւ Տաջիկստանում: «Դա չի կարելի հաշվի չառնել»,- նշել է Լիբերմանը եւ հավելել. «Սակլայն նախկինի պես հայտնի չէ, թե ինչ չափով է Իրանն այդ երկրներին ներքաշել Իսրայելի դեմ իր ահաբեկչական գործունեության մեջ, եւ մենք չենք կարող այս դեպքում հիմնվել բացառապես թերթերի հրապարակումների վրա»:

Հիշեցնենք, որ իտալական «Corriere della sera»-ն տեղեկություն էր տարածել, թե Թեհրան-Երեւան չվերթի ՏՈՒ-154 ինքնաթիռի բեռնախցիկում «Հզբոլլահի» համար նախեսված զենք է եղել: Համաձայն պարբերականի՝ բացի ուղեբեռից, բեռնախցիկում եղել են նաեւ մեծ քանակությամբ նորագույն դետոնատորներ, որոնք պիտի ԼԻբանան հասցվեին Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի տարածքով:

Հայաստանի ԱԳն-ում իտալական պարբերականի հարապարկումը որակել են «անհիմն եւ ծիծաղելի»: "Իրանից Հայաստանի տարածքով զենքի տարանցման մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ցածրարժեք սադրանք, դա պարզապես մառազմ է.,- ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը եւ հավելել, թե միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի ավանդը միշտ էլ բարձր է գնահատվել միջազգային հանրության կողմից: