Կարճաժամկետ պայմանագրերով օտարերկրացի մասնագետները չեն մասնակցում Հայաստանի կուտակային կենսաթոշակներին: Նման եզրակացություն է հետեւում «Հարկատուների պաշտպանություն» ՀԿ-ի հարցին Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանից:
Ինչպես նշվում է պարզաբանման մեջ, եթե օտարեկրացի քաղաքացին Հայաստանում բնակության կարգավիճակ չունի, նա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չի մասնակցում, նույնիսկ եթե ժամանակավորապես աշխատում է հանրապետության տարածքում: Եթե նման քաղաքացիները զբաղված են Հայաստանի գործատուների մոտ, ապա նրանք անհատականացված եկամտահարկ չեն վճարում:
Նշենք, որ առանց կարգավիճակի Հայաստանում կարող են գտնվել 180 օր:
Հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը Հայաստանում գործում է 2014թ.-ի հուլիսի 1-ից:




























