Թաթարստանում դիտարկում են հանրապետության ղեկավարի պաշտոնի անվանափոխման հարցը:
Հանրապետությունը շարունակում է մնալ ՌԴ վերջին սուբյեկտը, որի ղեկավարը նախագահն է: Սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո հանրապետական Պետական խորհուրդը մտադիր է «նախագահ» բառը վերացնել Թաթարստանի հանրապետության սահմանադրությունից, սակայն դեռ որոշված չէ, թե ինչ բառով այն կփոխարինվի:
Ինչպես հաղորդում են, Պետական խորհրդի աշխատանքային խումբը, որը պատասխանատու է Թաթարստանի սահմանադրության ուղղումների նախապատրաստման համար, մի քանի առաջարկ կներկայացնի: Չի բացառվում, որ հարցը շրջանային հանրաքվեի օգնությամբ լուծվի, հաղորդում է «Կոմերսանտը»:
Միաժամանակ հանրապետության բնակիչները Պետական խորհուրդ նամակներ են ուղարկում իրենց առաջարկներով. մասնավորապես, նրանք առաջարկում են «Թաթարստանի բաբայ», պատմել է Յագուդինը: «Բաբայ» թաթարերենից թարգմանաբար նշանակում է «պապ»:
Հավելենք, որ տարվա սկզբում Յակուտիայի եւ Բաշկիրիայի նախագահները վերանվանվեցին: Ընդ որում վերջինս ստացավ «բաշլըգը» անվանումը, որը բաշկիրերենից թարգմանաբար նշանակում է ոչ միայն «ղեկավար», այլ նաեւ «մանկական գլխարկ»:





























