Պաշտոնական որոշման ընդունման դեպքում՝ աղբի հարկը Շվեյցարիայի մայրաքաղաքում պարտադիր կդառնա 2016թ.-ից:
Նոր հարկը կանդրադառնա այնպիսի հաստատությունների վրա, ինչպես խանութներն են, գիշերային ակումբները եւ դպրոցները: Միջոցները կուղղվեն թափոնների ոչնչացմանը:
Հունիսի 23-ին դիտարկման ներկայացված օրինագիծը դեռ քննարկումների եւ ասեկոսեների փուլում է: Մունիցիպալ խորհուրդն առաջարկել է թափոնների դուրս բերման համար հարկ գանձել:
Հարկային դրույքը կարող է օգնել շրջանառություն վերադարձնել միջոցները, որոնք ինչ-որ ձեռնարկություններ թաքցնում են, հաղորդում է «Euromag.ru»-ն՝ վկայակոչելով «Le Matin»-ին:
Օրենքը գործելու դեպքում կազմակերպությունների մեծ մասը, որոնք նախկինում ցուցակում ընդգրկված չէին, դարձյալ կանոնակարգում կհայտնվեն: Համապատասխանաբար, սեփականատերերը պետք է վճարեն թափոնների ոչնչացման համար:




























