Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ մեկնելու է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղ, որտեղ վերջին օրերին սաստկացել են ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները: Այցի մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում:
«Գնում ենք Այգեպար ու Մովսես. գիշերը լինելու ենք սահմանին կանգնած ժողովրդի կողքին»,- նշել է նա:
Պատգամավորի հետ սահմանամերձ գյուղ են մեկնելու «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը:




























