Հունաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Թուրքիայի երեք քաղաքացու, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մասնակցության մեջ, հաղորդում է «NEWSru.co.il»-ը ՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին:
Ձերբակալել են երկու կնոջ եւ մեկ տղամարդու: Ձերբակալման գործողությունն անցկացվել է Աթենքում՝ երեք տարբեր վայրերում:
Ենթադրվում է, որ ձերբակալվածներն արմատական մարքսիստական «Հեղափոխական ազգային ազատագրական ճակատ» խմբավորման անդամներ են: Այն իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունն Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը 2013թ.-ին: Խմբավորումը Թուրքիայում,ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում ճանաչվել է ահաբեկչական:
Ձերբակալվածներից մեկը Հունաստանի իշխանությունների կողմից փնտրվում էր Խիոս կղզու շրջանում զենքով բեռնված նավի գրավման գործի առթիվ:
Փետրվարին Հունաստանի իշխանությունները ձերբակալել էին այդ խմբավորման եւս չորս ակտիվիստի:





























