Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Այսօր՝ հունիսի 28-ին կայացել է կուսակցության 10-րդ համագումարը, որն ընտրել էր վարչության նոր 15 հոգանոց կազմը:
Ավելի ուշ տեղի է ունեցել նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Գայանե Աբասյանը, միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար` Զարուհի Փոստանջյանը, եւ մամլո քարտուղար՝ Դավիթ Սանասարյանը:
Նշենք, որ վարչության նոր կազմում ընդգրկված չեն Ստյոպա Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը:





























