ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզուց Ճապոնական ծով է բաց է թողել մոտ հեռավորության երկու հրթիռ, հաղորդում է «Agence France-Presse»-ը՝ վկայակոչելով ԿԺԴՀ Պաշտպանության նախարարությանը:

500-600 կմ հեռավորության «Սկադ» տեսակի հրթիռների բաց թողումն իրականացվել է Վոնսան քաղաքի հարեւանությամբ հարավկորեական Կանվոնդո նահանգում:

Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում է «The Japan Times»-ը, Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցու նորի Օնոդերան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ին օգուտ չեն հրթիռային նոր փորձարկումները: Այս կապակցությամբ Տոկիոն Փհենյանին դիվանագիտական բողոք է հայտարարել:

Հունիսի 26-ին ԿԺԴՀ-ն  Ճապոնական ծով է բաց թողել մոտ հեռավորության երեք հրթիռ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նոր տակտիկական հրթիռների փորձարկումը ղեկավարում էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա բավարարվածությունն է հայտնել փորձերի արդյունքներից, որոնք «նշանակալի իրադարձություն են դարձել երկրի ազգային ինքնապաշտպանության համակարգի ամրապնդման գործում»: