Իրաքի օդանավակայաններ վայրէջք են կատարել ռուսական «Սուխոյ» ընկերության 10 կործանիչներ, որոնք արտակարգ կարգով ձեռք են բերվել իրաքյան բանակի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սու-30-ները վայրէջք են կատարել Իրաքի ռազմական օդանավակայաններ: Դրանք ձեռք են բերվել «Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարի համար:

Հիշեցնենք, որ «Իրաքի եւ Լեւենտի իսլամական պետություն» խմբավորման անդամները գրավել են տարածքներ Իրաքի սունի նահանգներում եւ սպառնում են հարձակվել Բաղդադի վրա: