Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 28-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:




























