Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակա սարի վրա գտնվող «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. վերջինիս տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները տուժած` 30-ամյա Ա. Գ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել Սպիտակի ԲԿ: