Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 11.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Ա. Մ.-ն ս.թ. հունիսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում գնացել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Օբիկի ձոր» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Ա. Մ.-ի դին:




























