Իտալացի փրկարարները հայտնաբերել են 30 միգրանտների մարմին` հյուսիսային Աֆրիկայի եւ Սիցիլիայի միջեւ երթեւեկող ձկնորսական նավwum: Իտալիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ մարմինները հայտնաբերել են, երբ փրկարարները նավ են բարձրացել մարդկանց դուրս բերելու համար, այդ թվում նաեւ` երկու հղի կնոջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զոհված միգրանտները խեղդվել են: Ձկնորսական նավը տանում են դեպի Սիցիլիա: Իտալիայի իշխանությունները հայտնել են, որ այս տարի 60 հազարից ավելի միգրանտ է իջել Իտալիայի հարավում: Ըստ 2014 թ. արդյունքների` ամենայն հավանականությամբ Իտալիայի հարավում ապօրինի միգրացիայի նոր ռեկորդ կսահմանվի: Երկրի իշխանությունների համար ներկայիս տխուր ռեկորդը 63 հազար մարդ է` 2011 թ. արդյունքների համաձայն: