Լոս Անջելեսում անհայտ անձը կրակ է բացել երեկույթի հյուրերի ուղղությամբ: Մեկ մարդ զոհվել է, հինգը` վիրավորվել:
Ըստ ոստիկանության տվյալների` դեպքը կատարվել է տեղական ժամանակով 05:30-ին` Արեւեմյան Հոլիվուդ թաղամասի ռեստորանի բացօթյա հատվածում: Երկու վիրավորների վիճակը բժիշկները ծանր են գնահատում, մյուս երկուսի կյանքին ոչինչ չի սպառնում:
Ոստիկանությունում կատարվում է քննություն, հանցագործի որոնողական աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, հունիսի 29-ին կրակոցներ էին տեղի ունեցել ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքի կենտրոնում: Վիրավորվել էր յոթ մարդ:





























