Կանադայի Մանիտոբա եւ Սասկաչեւան նահանգների հարավային շրջաններում ուժեղ քամով ուղեկցվող տեղատարափ անձրեւների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով СТV հեռուստաալիքը
Անբարենպաստ եղանակի պատճառով փակվել են տասնյակ մայրուղիներ: Իշխանությունները բնակչությանը կոչ են անում տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ չօգտվել տրանսպորտից:
Ներկայումս էլեկտրահաղորդման մալուխները կտրվելու պատճառով առանց էլեկտրականության է մնացել 5 հազար տուն: Կրոմեր քաղաքում, որտեղ ապրում է 2,3 հազար մարդ, սկսել են տարհանել բնակչությանը: «Մեկ օրվա ընթացքում մի շարք շրջաններում 150 մմ տեղումներ են եկել: Քամու ուժգնացումը տեղ-տեղ հասնում է 80 կմ/ժ-ի», - նշել են ազգային օդերեւութաբանական բյուրոյի ներկայացուցիչները: Ըստ օդերեւութաբանների` առաջիկա օրերին մինչեւ 50 մմ տեղումներ են հնարավոր:




























