ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից 2 միլիարդ դոլար է խնդրել Մեքսիկայի սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու եւ անցյալ տարվա հոկտեմբերից ԱՄՆ-ում ապօրինի հայտնված 52 հազար անօթեւան երեխաների ու 39 հազար կանանց ու երեխաների արտաքսելու համար:
Նրանց մեծամասնությունը ներգաղթյալներ են Հոնդուրասից, Գվատեմալայից եւ Սալվադորից, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Միգրացիոն ծառայությունները չեն կարողանում կանխել ապօրինի ներգաղթյալների հոսքը, սակայն, ըստ ամերիկյան օրենքների, նրանց չի կարելի անմիջապես հայրենիք արտաքսել: ԱՄՆ տարածքում հայտնված որոշ երեխաներ կարող են միավորվել արդեն այնտեղ ապրող ծնողներին:
Նախագահը մտադիր է դիմել Կոնգրեսին, որն արդեն մի քանի տարի է չի շտապում որոշում ընդունել միգրացիոն բարեփոխության վերաբերյալ:



























