Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիության կազմում՝ պայմանով, որ այն կենթարկվի խորը բարեփոխումների, իսկ Լոնդոնին ԵՄ-ին ինտեգրման ցածր աստիճանով առանձնացող հատուկ կարգավիճակ կշնորհվի, իր դիրքորոշումն է արտահայտել Միացյալ թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Հուինիսի 27-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովին Քեմերոնը ծանր պարտություն էր կրել՝ չկարողանալով Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի թեկնածությունը:
«Մենք ԵՄ-ի հետ հետագա ինտեգրմանը դեմ հանդես չենք գալիս: Ես կարծում եմ, որ այն անխուսափելի է: Եվրագոտու երկրները պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն: Սակայն Մեծ բրիտանիայի ժողովուրդը չի ցանկանում մասնակցել դրանց, ավելին, ձգտում է խուսափել ավելի խորը ինտեգրացիայից եւ միասնական շուկայի համար եվրագոտու երկրների հետագա մերձեցման հետեւանքներից », - Daily Telegraph թերթի կողմից տպագրված հեղինակային հոդվածում գրում է Քեմերոնը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ես Եվրամիությունը բարեփոխելու եւ այնտեղ Մեծ Բրիտանայի տեղը երաշխավերելու խնդիրն եմ տեսնում, իսկ դրան հասնելը հեշտ գործ չէ», - ընդգծել է Քեմերոնը:





























