Արգենտինայի իշխանությունները գնել են միջազգային թերթերի գովազդային հայտարարությունները, որպեսզի իրենց անհամաձայնությունն արտահայտեն ներդրումային հիմնադրամների նկատմամբ պարտավորվածությունը մարելու ամերիկյան դատարանի պահանջի նկատմամբ:
Հունիսի 27-ին ամերիկյան դաշնային շրջանային դատավոր Թոմաս Գրիեսը հրամայել էր հետ վերադարձնել 539 մլն դոլար վճարումը պարտքի վերաձեւակերպման տոկոսների հաշվից:
Դատարանի վճռով՝ Արգենտինան սկզբում պետք է վճարի ներդրումային հիմնադրամներին 4.5 մլրդ դոլար պարտքը՝ որպես անվճարունակ պետական պարտատոմսերի փոխհատուցում
Արդյունքում երկուշաբթի Բուենոս-Այրեսը կարող է հայտնվել տեխնիկական դեֆոլտի եզրին, որից հետո կմեկնարկի պարտքի վճարման հետաձգումը 30 օրով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2001թ. Արգենտինան նմանատիպ դեֆոլտ էր հայտարարել. այդ ժամանակ կառավարությունը ի վիճակի չէր վճարել վարկատուների պարտքերը, իսկ երկրի արտաքին պարտքը կազմում էր 100 մլրդ դրամ:




























