ԿԺԴՀ-ի իշխանությունները Հարավային  Կորեային առաջարկում են հրաժարվել փոխադարձ թշնամական գործողություններից՝ ինչպես ռազմական, այնպես էլ ագրեսիվ հռետորաբանության բնագավառում, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցները:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԿԺԴՀ պաշտպանության պետական կոմիտեն: Հատուկ ընդգծվում է Դեղին ծովի վիճելի տարածքում իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, ԿԺԴՀ-ի իշխանությունները կոչ են անում հրաժարվել շրջանում մարտական կրակոցներով ուղեկցվող զորավարժություններից:

Նշվում է, որ Փհենյանը պատրաստ է իրագործել հուլիսի 4-ին առաջարկված ծրագիրը: Ըստ գործակալության` Փհենյանի նախաձեռնությունը պայմանավորված է Սեուլ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա այցի հետ:  ՉԺՀ-ի նախագահը Հարավային Կորեա կայցելի հուլիսի 3-4-ին` նախագահ Պակ Կին Հեի հետ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիր քննարկելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Կորեական թերակղզին պաշտոնապես պատերազմական վիճակում է, քանի որ 1950-1953 թթ. Կորեական պատերազմն ավարտվել էր հրադադարի ստորագրությամբ, այլ ոչ թե խաղաղության պայմանագրի: