Վերջին օրերին Իրաքում մի շարք քաղաքներ գրաված «Իրաքում եւ Շամում (Լեւանտ) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի եւ Իրաքի մի մասում, որտեղ հսկողություն է սահմանել, խալիֆայություն է հռչակել։
«Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորման խոսնակ հանդիսացող Էբու Մուհամեդ Ադնանին Twitter-ի միջոցով մի տեսագրություն է տարածել, որում հայտարարում է, որ իրենց վերահսկողության տարածքներում խալիֆայություն է հռչակվել, իսկ խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին։
Նշենք, որ խալիֆայությունը վերացվել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի կողմից դեռեւս 1924-ին։





























