Այս շաբաթ Հատուկ քննչական ծառայությունում նախատեսված է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանի միջեւ առերեսումը, որը պետք է տեղի ունենար նախորդ շաբաթ: Այդ մասին հաղորդում է Aravot-ը:

Տիկին Հովհաննիսյանին դեռ հայտնի չէ, թե այս շաբաթ որ օրն է առերեսման գնալու, նրան հայտնի չէ նաեւ անցած շաբաթ նախատեսված առերեսման հետաձգման պատճառները: Հիշեցնենք, որ Սմբուլ Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանի եղբորորդու ընկերոջ մայրն է: Վերջինիս պնդմամբ, Վալերի Օսիպյանը իրեն գործարք է առաջարկել` խնդրելով, որ իր եղբորորդու կատարած դանակահարությունը իր վրա վերցնի իր տղան: 

Հիշեցնենք նաեւ, որ Սմբուլ Հովհաննիսյանի բողոքի հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Վալերի Օսիպյանի նկատմամբ: Տիկին Հովհաննիսյանը պատմեց նաեւ , որ Վալերի Օսիպյանն արդեն կազմակերպել է տուժողի` իր եղբորորդու կողմից դանակահարված Վանուշ Ալեքսանյանի ապաքինման գործընթացը, իր վրա է վերցրել բուժման ծախսերը:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում