Վրացական ռազմականացված «Մխեդրիոնիի» կախեթինյան թեւի նախկին ղեկավար 65 ամյա Մադլենա Զվորիկինա-Բերձենիշվիլին ձերբակալվել է Վրաստանի եւ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից: Ինչպես հաղորդում է Վրաստանի գլխավոր դատախազությունը՝ մեղադրյալի նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել ավելի քան 20 տարի առաջ կատարած ավազակության եւ առավել ծանր հանգամանքներում 4 մարդկանց դիտավորյալ սպանության մեղադրանով:
Զվորիկինա-Բերձենիշվիլին ձերբակալվել է Ադրբեջանում եւ արտահանձնվել Վրաստան անցյալ շաբաթ:
Քննությամբ հաստատվել է, որ 1993թ. Մադլենա Զվորիկինա-Բերձենիշվիլին օտար ունեցվածքի յուրացման նպատակով իր համախոհների հետ Վրաստանի Գուրջանսկի մարզում կազմավորել է ավազակային խմբավորում, որը գործել է Կախեթիի շրջանում (Արեւելյան Վրաստան), հաղորդվում է Վրաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Քննչության տվյալներով՝ Զվորիկինա-Բերձենիշվիլին խմբավորման անդամների համար ձեռք էր ավտոմատ հրացաններ, ՆԳՆ, պետական անվտանգության, պատշանության նախարարությունների աշխատակիցների կեղծ փաստաթղթեր, ինչպես նաեւ ավտոմեքենաների իրավունքներ, որոնց օգնությամբ հանցավոր խմբավորումների անդամները ազատորեն տեղաշարժվում էին Վրաստանի ողջ տարածքում, հաղորդում է «Վրաստանի նորությունները»:




























