Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան տոնի կապակցությամբ:
Կրեմլի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ տեղի է ունեցել ՌԴ եւ ՀՀ նախագահների հեռախոսազրույցը:
Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախագահին 60-ամյակի կապակցությամբ: Նա նաեւ նշել է, որ Սերժ Սարգսյանի ներդրումը ռուս-հայկական գործընկերության ամրապնդման գործում շատ մեծ է:
Նախագահները քննարկել են եվրասիական տնտեսական գործընթացներին Հայաստանի առաջիկա լայնամասշտաբ ընդգրկման վերաբերյալ հարցեր:
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորական հեռագիր է ուղարկել:





























